Հոգու մասնագիտության ընտրություն / վեբինար

Դեռ չես կողմնորոշվել ի՞նչ մասնագիտություն ընտրել, ի՞նչ սովորել, որպեսզի և սիրես, և հաջողակ լինես և շատ գումար աշխատես և հաճույքով գնաս աշխատանքի ապա, այս պորֆեսսիոնալ վեբինարը քեզ համար է:

Սկսնակների համար 0(0 Գնահատական թվով) 0 ուսանող մասնակցում է այս պահին Armenian
Ավելացրել է Extra Ani Tovmasyan
Վերջին թարմացումը Mon, 21-Aug-2023
+ Տեսնել ավելին
Դասընթացի մասին

ՀՐԱՇՔ ԴԱՍԸՆԹԱՑ՝ հարցականներով մարդու համար, չես կողմնորոշում ո՞վ ես ուզում իրոք լինել, սրանից հետո կիմանաս․․․ թե ինչ դառնաս 

Դասընթացավարը՝ 

  • բազմակողմանի զարգացած և անհամար հետարքրություններով
  • մինչև այս դասերը դեռ ուղղությունն անգամ չպատկերացնող
  • 1 տարի մասնավոր Գերմանիայում հաճախել է մասնագիտության կողմնորոշման առարկային և 60ից ավել թեստերի գնացել
  • դպրոցն ավարտելուց հետո կես տարի ճամփորդել է մինչև կողմնորոշվի
  • կողմնորոշման օրը լացել է այնպես՝ ինչպես նոր ծնված լիներ

Այսինքն ինչպես հասկացանք՝ իմ համար սրտի ու հոգու թեմա է, որ օգնեմ Քեզ

Նախատեսված է՝

  • 10 տարեկանից բարձ դպրոցականների և (ապագա) ուսանողների համար
  • անվստահ և ոլորտի վրա կասկածներ ունեցող անձանց համար
  • մասնագիտական կողմնորոշումը փոխել ցանկացողների համար
  • ուսուցիչների համար՝ աշակերտների հետ աշխատելու նպատակով
  • ծնողների համար՝ երեխային կողմնորոշման հարցում աջակցելու համար

Ներառում է՝

  • Քո մասին հարցեր
  • հոգեբանական թեստեր
  • կողմնորոշմանն օգնող թեստեր
  • ուժեղ ու թույլ կողմերի անալիզ
  • ռեֆլեկցիա՝ շրջապատիս ու իմ հայացքները
  • ապրելու իմաստը
  • քո կյանքի արժեքները
  • վերջնական հավանական ուղղություններ հուշող թեստ
  • առաջադրանք դասից հետո անելու համար
  • հավելյալ նյութեր ստանալու հնարավորություն

և այլ հավես ինտերակտիվ ու հետաքրքիր թեմանր

լեզուն՝

  • երիտասարդ-խոսակցական անկաշկանդ ջիգյարով հայերեն

ֆորմատը՝

  • վեբինար` այսինքն դասն արդեն տեղի է ունեցել, տեսագրվել է
  • ակտիվ այլ մասնակիցներ հարցեր են տալիս վերջում

Նյութերի աղբյուր․

Դասընթացի հեղինակն անձամբ 1 տարի հատուկ "մասնագիտական կողմնորոշում" դասընթացի է հաճախել, որը կազմված է գերմանացի էկսպերտների կողմից՝ ուսուցիչների թույլտվությանբ օգտագործել է իրենց նյութերն ու համապատասխանեցրել հայ ուսանողներին:

Ինչ ենք ուսումնասիրելու

  • Դաս 1. Քո մասին
  • Դաս 2. Ինչի համար հենց դա
  • Դաս 3. Ինչ ունեմ
  • Դաս 4. Հաջորդ քայլերս
  • Դաս 5. Ավելին եմ ուզում
Դասընթացի պլանը
5 թեմա 01:58:19 տևղություն
Ով եմ ես հիմա, Ինչ եմ ուզում, ուժեղ և թույլ կողմերս, գնահատում ենք, ես իրականում = թեստեր
1 թեմա 00:03:13 տևղություն
  • Մաս 1. ողջույն
    00:03:13
2. Ինչի համար հենց դա> Ինչ, ինչու, երբ, ապրելու իմաստը, կյանքի կարևոր արժեքներս
1 թեմա 00:08:53 տևղություն
  • Մաս 2
    00:08:53
3. Ինչ ունեմ> Մասնագիտության ընտրություն ըստ բնավորության = թեստ
1 թեմա 00:11:16 տևղություն
  • Դաս 3
    00:11:16
4. Հաջորդ քայլերս> ինչպես կողմնորոշվել փազլի մասնիկները հավաքելով
1 թեմա 00:51:30 տևղություն
  • Դաս 4
    00:51:30
5. Հավելյալ նյութեր> Ինքնորոշում, կարիերայի ընտրության չափանիշներ, զարգացման ներուժը, անձնական ռեսուրսներ, տաղանդի բացահայտում և այլն
1 թեմա 00:43:27 տևղություն
  • Դաս 5
    00:43:27

Frequently asked question

Ի՞նչ է նշանակում հոգու մասնագիտություն:
Այսինքն ներկա ստանդարտ ուղղակի գումար բերող մասնագիտություններից բացի գտնել այն՝ ինչ իրոք Քեզ համար կարիերա կդառնա ու երջանիկ կգնաս աշխատանքի, քանի որ հոգով, սրտով և ուղեղով ես ընտրել:
Ի՞սկ եթե դասընթացի վերջում դեռ կողմնորոշված չլինեմ:
Մոտավոր Քեզ համապատասխան ուղղություն վստահաբար կգտնես, հավելյալ առաջադրանքները դասի ավարտից հետո կօգնեն ավելի խորանալ: Եթե դրանից հետո նորից մտածես, խորհուրդները կիրառես ու դեռ ոչ մի կերպ պատկերացում չունենաս՝ հավեյալ նյութեր ու թեստեր ստանալու հնարավորություն կստանաս:
Եթե հարց ունենամ, ինչպե՞ս կապվել դասընթացավարի հետ
Հետադարձ կապի և հարց ու պատասխանի համար՝ դասընթացի վերջում կստանաս դասընթացավարի կոնտակտային տվյալները:
Ինչո՞վ է տարբերվում վեբինարը մնացած օնլայն կուրսերից:
Երբ օնլայն դասընթացը երկարատև, ծավալուն և խորհը՝ առանձին նկարված դասընթաց է հատուկ գնորդի համար, վեբինարն արդեն տեղի ունեցած սեմինար է տվյալ թեմայի շուրջ: Այսինքն տևում է սովորաբար 1-2 ժամ, կան այդ պահին ռեալ մասնակցող անհատներ և համապատասխանաբար հարց և պատասխան՝ վերջում:
Դասընթացավարի մասին

Extra Ani Tovmasyan

Բիզնես հոգեբան՝ սերտիֆիկացված երիտասարդների առաջնորդ և անձնային աճի մարզիչ

0 Կարծիքներ | 0 Ուսանողներ | 3 Դասընթացներ
Leadership Business Psychology Self-management Time Management Youth Training Rhetoric Business Development Life coaching Motivation Language Tutoring Networking
Ուսանողների կարծիքները
0
0 Կարծիքներ
  • (0)
  • (0)
  • (0)
  • (0)
  • (0)

Կարծիքներ

6900֏ 1900֏
/ 30 օր
Մանրամասներ: