0 ուսանող մասնակցում է դասընթացներին
Ողջույն ես Էքստրա Անին եմ, ինչու՞ Էքստրա, որովհետև այստեղ Դու հանդիպելու ես ավելիին՝ քան սպասում էիր:
Գերմանիայում բարձրագույն ֆորմալ և ոչ ֆորմալ կրթություն ստանալու ընթացքում, որպես առաջնորդ սերտիֆիկացվելուց հետո՝ 950ից ավելի ուսանողի եմ իրենց նպատակներին հասցրել: Դասավանդում եմ և' փափուկ հմտություններ և՛ լեզուներ։ (Գիտեմ 7 լեզու, գուցե շուտով դրանց կուրսերն էլ նկարեմ)։ Այժմ կգտնես դասեր՝ Քո մասին, Քեզ ավելի լավը դարձնելու համար։
16 տարեկանում գրածս մենեջմենթի գիրքը՝ «Դարձի'ր Քո կյանքի հերոսը» Extra Smart Planner-ը մեկ տարի առաջ է հրապարակվել և 1000 օրինակից ավել վաճառվել Հայաստանի գրախանութներում։ Այն կյանքը պլանավորող խելացի պլանեռ է՝ ավելի կազմակերպված ապրելու և ժամանակը ճիշտ օգտագործելու համար։ Extraniant ինստագրամյան կրթական բլոգումս, նույնպես հոգեբանություն և անձնային աճից եմ սովորեցնում։ Այնտեղ գրքից էլ հատվածներ կան։
Լավագույն առաջադիմությամբ անվճար բիզնես հոգեբանության ուսանող դարձա՝ Մյունխենի բարձրակարգ համալսարաններից մեկում։ Այստեղ էլ հիմնեցի 2-րդ երեխաների համար անցավ սպրիչի հետ կապված բիզնեսս։ Այն Start ups your idea pitch-ում առաջին տեղը գրավեց, հաղթելուց հետո լրիվ հայտնի դարձանք:)
3-րդ Բիզնեսս արհեսական բանականությամբ ռոբոտանման սարքավորում է, որը Մարկետինքի և կապերի ստեղծման պատասխանատու՝ համահիմնադիրն եմ։ Բացի այդ ունեմ 27 հոգանոց կամավորների թիմ, որոնք Extraniant բրենդինգի առաջխաղացման համար են պատասխանատու։
Ու այո, ես դեռ 20 տարեկան եմ և իմ օրինակով ուզում եմ ցույց տալ՝ թե ինչերի կարող է քեզ հասցնել կրթված, խելացի և գրագետ լինելը։ Քո՛ վրա աշխատելը։ Դու ավելի հզոր ես, քան կարծում ես միայն պոտեցիալդ բացահայտել է պետք։
Ընտիրի'ր այն, ինչ քեզ հետաքրքիր է և ես ցույց կտամ ինչպես սովորածդ միանգամից կիրառես։ Ես լիքը բաներ լավ համատեղելու և միարժամանակ լավ ապրելու էքստրա մասնագետ եմ։
Սկսիր դասդ՝ կզգաս տարբերությունը Քո առաջվա և նոր «Ես»-ի։
Ուսանող
Դասընթաց
Կարծիք
Գրեք ձեր կարծիքը